Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արցախի նախագահի ընտրություններին՝ 73.42 տոկոս մասնակցություն

Արցախի նախագահի ընտրություններին՝ 73.42 տոկոս մասնակցություն
19.07.2012 | 22:18

Արցախի նախագահի ընտրություններին մասնակցել է բնակչության 73.42 տոկոսը: Այս տվյալները քիչ առաջ ներկայացրել է Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը:

Ստեփանակերտում ընտրություններին մասնակցել է բնակչության 68.39 %-ը, Ասկերանի շրջանում` 79.86 %-ը, Հադրութի շրջանում` 82.71 %-ը, Մարտակերտի շրջանում` 75.13 %-ը, Մարտունու շրջանում` 70.31 տոկոսը, Շահումյանի շրջանում` 86.36 տոկոսը, Շուշիի շրջանում` 74.25 %-ը, Քաշաթաղի շրջանում` 77.44 %-ը:
Երևանում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում քվեարկել է 492 Արցախի քաղաքացի:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ